Հղիություն, ծննդաբերություն
|
9 խորհուրդ հղի ժամանակ գրիպով չվարակվելու համար. news.am
Հայտնի է, որ հղիության ընթացքում իմունային համակարգը թուլանում է, ուստի գրիպով եւ այլ հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը մեծանում է: Քանի որ կնոջ սրտի եւ թոքերի աշխատանքը դժվարանում է, կնոջ օրգանիզմը վիրուսի համար ավելի խոցելի է դառնում:
Գրիպը հատկապես առաջին եռամսյակում մեծացնում է վիժելու վտանգը, նաեւ մեծացնում է վաղաժամ ծննդաբերության հավանականությունը: Հղիության ընթացքում եւ հետծննդաբերական շրջանից երկու շաբաթ անց այն նաեւ մեծացնում է հոսպիտալացման եւ նույնիսկ մահվան հավանականությունը: Օրինակ՝ հղիության ընթացքում գրիպով վարակվելու դեպքում կինը շնչառական խնդիրներ է ունենում, որի հետեւանքով պտուղը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում, իսկ արդյունքում երեխան կարող է բնածին արատներով եւ ուղեղի վնասվածքներով ծնվել:
Ինչպե՞ս կանխարգելել գրիպը հղիության ընթացքում: Ահա 9 պարզ խորհուրդ, որոնք կարող են օգնել գրիպով չհիվանդանալ հղի ժամանակ եւ ոչ միայն.
1. Գրիպի դեպ պատվաստում
Եթե այդ շրջանում գրիպի դեպ պատվաստումը 100 տոկոսով արդյունավետ չէ, մասնագետները պնդում են, որ այն գոնե կարող է մեղմացնել հիվանդության ախտանշանները: Պատվաստումներից ստացած հակամարմիններն անցնում են նաեւ պտղին՝ նրան պաշտպանելով մինչեւ 6 ամսական հասակը: Հետազոտություններից մեկի համաձայն՝ հղիության ընթացքում գրիպի դեմ պատվաստումը 92%-ով արդյունավետ է եղել մանկահասակ երեխաներին չհոսպիատալացնելու գործում: Նշենք, որ այդ հակամարմինները երեխային են փոխանցվում նաեւ կրծքի կաթի միջոցով:
2. Լվացեք Ձեր ձեռքերը
Գրիպի վիրուսից խուսափելու համար անհրաժեշտ է հաճախակի լվանալ ձեռքերը: Տաք ջուր եւ օճառ օգտագործեք՝ առնվազն 20 վայրկյանի ընթացքում լվանալով ձեռքերի մակերեսն ու ափերը, մատների արանքներն ու եղունգների շրջակա հատվածները: Ջրի եւ օճառի բացակայության դեպքում ձեռքերի համար նախատեսված սպիրտային ախտահանիչ միջոցներ օգտագործեք:
3. Դեմքին ձեռք մի տվեք
Գրիպի վիրուսը հեշտությամբ տարածվում է բերանում, աչքերում եւ քթի մեջ, ուստի, եթե դեռ չեք լվացել Ձեր ձեռքերը, մարմնի այդ հատվածներին ձեռք մի տվեք:
4. Սպանեք միկրոբներին
Ախտահարեք բոլոր այն մակերեւույթները, որոնց Դուք ամենահաճախն եք դիպչում տանը կամ աշխատավայրում, հատկապես, եթե ինչ-որ մեկը հիվանդ է եղել:
5. Առողջ սնվեք
Օրական 5-9 չափաբաժին մրգերն ու բանջարեղենն իմունային համակարգն ամրապնդող բազմաթիվ հակաօքսիդանտներ Ձեզ կտան:
6. Խուսափեք մարդկային բազմությունից
Հիշեք, որ շատ մարդկանց հետ շփումն այդ ընթացքում կարող է բարձրացնել գրիպով վարակվելու ռիսկը: Ուստի, եթե ճանապարհորդում եք, հաճախակի լվացեք Ձեր ձեռքերը եւ ախտահանիչ անձեռոցիկներով մաքրեք օդանավի այն մակերեւույթները, որոնց դիպչելու եք:
7. Մտածեք վիտամինների մասին
C, D3 վիտամիններն ու այլ հավելումները կարող են օգնել հաղթահարել գրիպը, սակայն անպայման խորհրդակցեք Ձեր բժշկի հետ այն մասին, թե դրանցից որոնք են անվտանգ հղիության ընթացքում:
8. Հանգստացեք եւ թուլացեք
Հղիները հավանաբար անհանգիստ են քնում այդ շրջանում, բայց հանգիստը կարող է ամրապնդել իմունային համակարգը: Նախածննդյան յոգայի դասընթացը, մեդիտացիան, սպա սրահում անցկացրած մեկ օրը եւ սեքսը նույնպես կարող են օգնել այս հարցում:
9. Ստուգվեք
Եթե դուք կայուն բարձր ջերմություն եւ այլ նախանշաններ ունեք, անհապաղ դիմեք բժշկի:
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն